ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նվագախումբը չխոսեց

Նվագախումբը չխոսեց
06.02.2016 | 12:05

Գլխավոր դիրիժորի հաստիքի կրճատումից հետո Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կրքերը չեն հանդարտվում: Դրանք առավելապես արտահայտվում են էլեկտրոնային նամակի ձևով: Դժգոհություններ, նամակ-ստորագրություն` ուղղված թատրոնի գեղարվեստական ղեկավարին և ՀՀ նախագահին` Կարեն Դուրգարյանին վերադարձնելու պահանջով և այլն: Իսկ երբ թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարզազրույցում պաշտոնապես հայտարարեց, որ նախագահի անունով նամակ նվագախմբի անունից չի եղել, նամակագիրները լրագրողներին հրավիրեցին մամուլի ասուլիսի: Սակայն լրագրողների հետ հանդիպման մասին թատրօնի տնօրենությանը նախապես չէին իրազեկել: Ասել է թե` ոչ մերժում էին ստացել, ոչ էլ դրական պատասխան: Լրագրողներին թույլ չտվեցին ներս մտնել: Նվագախմբի անդամներն էլ հրաժարվում էին դրսում պատասխանել լրագրողների հարցերին: Ըստ նրանց`ամբողջ նվագախմբին դուրս հրավիրելու դեպքում էլ կարող էր միտինգ ընկալվել չկայացած ասուլիսը: Այդպես էլ պարզ չեղավ` «ընդդիմադիրները» մի քանի՞սն էին, թե հարյուրից ավելի: Փոխարենը նրանց շահերը պաշտպանեց և իրավիճակի մասին լրագրողներին իրազեկեց մի աղջիկ, որն ինչպես վերջում պարզվեց, օպերային թատրոնից չէր, երաժիշտ էլ չէր: Տնտեսագետ էր, ում սիրտը ցավում էր ստեղծված իրավիճակի համար: Նվագախումբը, մեծ հաշվով, այդպես էլ չխոսեց:
Կարեն Դուրգարյանի վերադարձը կարծես անհնար է: Թե ինչ զարգացումներ կունենան տարաձայնությունները, կամ երբ կմարեն դրանք, պարզ կլինի առաջիկայում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ